Ձեզ ենք ներկայացնում յուրատեսակ եղանակ, որը հնարավորություն է տալիս եփած ձուն արագ ու անթերի կեղևազատել։

Ձուն եփելուց որոշ ժամանակ առաջ այն հանեք սառնարանից, որպեսզի այն ստանա սենյակային ջերմաստիճան:

Ասեղի օգնությամբ փոքրիկ անց բացեք ձվի ստորին հատվածում:

  

Գաղտնիքն այն է, որ պետք է անցքը բացել զգուշությամբ։ Չպետք է այն լինի շատ խորը, որպեսզի ձվի կեղևը չճաքի։ Մի անհանգստացեք, ձվի պարունակությունը դուրս չի թափվի։ Այդտեղ կա դատարկ տարածություն, որը պաշտպանում է պարունակությունը:

Ահա այսպիսի տեսք պետք է այն ունենա եփելուց առաջ:

Ձուն գդալի օգնությամբ իջեցրեք եռացող ջրի մեջ:

Ձուն եփեք 7-10 րոպե:

Եփած ձուն դրեք սառը ջրի մեջ:

1 ակնթարթ, և ձուն կեղևազատված է։ Ոչ մի դժվարություն չկա:

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել