Քեմբրիջի դքսուհին խախտել է դարավոր ավանդույթը և սուրբ Պատրիկի օրը չի մասնակցել երեքնուկի փնջեր բաժանելու արարողությանը, հայտնում է vesti.ru-ն:
Նրա փոխարեն իռլանդական գվարդիայի զինվորականներին փնջեր է բաժանել ամուսինը` արքայազն Ուիլյամը, չնայած վերջին 115 տարվա ընթացում դա կատարել են միայն թագավորական ընտանիքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները:
Որոշ լրատվամիջոցներ նշել են, որ թագուհի Եղիսաբեթ II-ը խիստ դժգոհ է մնացել դքսուհու արարքից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել