Tert.am–ը գրում է.

Շատերը այժմ երազում են սեփական կղզի ունենալու մասին`  կապուտակ ծովի տեսարանով և հանգստությամբ:

Այս մասին գրում է Daily Mail-ը և ներկայացնում վերջերս վաճառքի հանված իռլանդական West Skean կղզին, որը գտնվում է Իռլանդիայի հարավային ափերին:
Կղզին, որը 33 ակր հողատարածք է զբաղեցնում, կարելի է գնել 1.5 մլն  ֆունտ ստերլինգով:

Համեմատության համար նշվում է, որ նույն գումարով կարելի է 1 սենյականոց բնակարան գնել Լոնդոնի կենտրոնում:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել