Operativ.am–ը գրում է.

Բելգիայի Մոլենբեկ շրջանում ձերբակալվել է Սալահ Աբդեսլամը, ով Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման գործում գլխավոր կասկածյալն է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «RTL»-ին:

Նա ձերբակալվել է հակաահաբեկչական ծավալուն օպերացիայի ընթացքում:

Ինչպես հաղորդվում է, Աբդեսլամը վիրավորվել է իրավապահ մարմինների հետ փոխհրաձգության ընթացաքում:

Բելգիական և ֆրանսիական իրավապահ մարմինները Սալահ Աբդեսլամին հետախուզման մեջ էին հայտարարել և որոնողական աշխատանքներ էին իրականացնում 2015 թվականի նոյեմբերի 13-ից, երբ տեղի ունեցավ ահաբեկչությունների շարքը:

Քննությունը կասկածում է, որ հենց Աբդեսլամն է կազմակերպել փարիզյան ահաբեկչությունները, որոնց հետևանքով մահացել է 130 մարդ, իսկ տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Ինչպես հայտնի է դարձել, Սալահ Աբդեսլամի եղբայր Իբրահիմն իրեն պայթեցրել է ահաբեկչությունների ժամանակ  Վոլտերի պուրակում: Իսկ մյուս եղբայրը՝ Մուհամեդը, բերման էր ենթարկվել, սակայն մի քանի օրից ազատ էր արձակվել առանց մեղադրանքի:

ԶԼՄ-ները հաղորդել են, որ ահաբեկչություններից հետո Աբդելսամը զանգահարել է իր ընկերներին և խնդրել նրանց օգնել հասնել Սիրիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել