Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Աբխազիայի ԱԳ նախարար Վյաչեսլավ Չիրիկբայի եւ Հարավային Օսիայի նախագահի լիազոր ներկայացուցիչ Մուրատ Ջիոեւի հետ քննարկել է Վրաստանի հետ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմանների անվտանգության ամրապնդման հետ կապված հարցեր:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել սահմանների անվտանգության ամրապնդմանը, տարածաշրջանում մարդասիրական համագործակցությանը, Ժնեւի գործընթացի հեռանկարներին վերաբերող հարցերի: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Չիրիբկան եւ Ջիոեւը գլխավորում են Անդրկովկասում անվտանգության եւ կայունության հարցերով Ժնեւի քննարկումներում իրենց երկրների պատվիրակությունները: Երկխոսության հերթական փուլը նախանշված է մարտի 22-23-ին: