Երբ կարկուտն է բերքը վարի տալիս՝ կարելի է եւ պետք է քլնգել համապատասխան մարմիններին, որ հակակարկտային կայանները ժամանակին չեն աշխատացրել: Երբ անձրեւներն են հողատարածքները փչացնում էլի կարելի է եւ պետք է քննադատել համապատասխան մարմիններին՝ սելաֆատարերը, գետերի հուները ժամանակին չմաքրելու համար: Բայց ոչ մի ձեւ չեմ հասկանում ցրտահարության ժամանակ գյուղնախին քննադատելու իմաստը: Ասենք ի՞նչ պտի աներ էդ կառույցը, բացի մարդկանց ցրտահարության մասին զգուշացնելուց եւ մի երկու խորհուրդ տալուց: Որքան լսել եմ մասնագետներից՝ ցրտահարությունից ծառերը փրկելու միակ արդյունավետ միջոցը ծխահարումն է: Դե դա էլ արդեն կարծում եմ ոչ թե գյուղնախի մասնագետների, այլ այգեպաների գործն է: Ամեն այգեպան ինքը պտի ճիշտ կազմակերպի իր այգու փրկության ծրագիրը: Ցրատահարությունը եւս մարդուց չկախված բնական աղետ է, որը ժամակ առ ժամանակ պատահում է: Գյուղնախին եւ ընդհանրապես համապատասխան մյուս մարմիններին կարելի է քլնգել այն ժամանակ, երբ գործը հասնի վնասի փոխհատուցման խնդրին: Իսկ էս պարագայում մի տեսակ անհասկանալի է դնել ու ցրտահարության համար գյուղնախի պատասխանատուներին քլնգելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: