Հայ աշակերտները` Արևմտյան Հայաստանի գյուղական դպրոցում... 20-րդ դարասկզբին արված այս բացառիկ լուսանկարում պատկերված են հայ աշակերտները դասի ժամանակ` Արևմտյան Հայաստանի Ձագ գյուղի եկեղեցուն կից դպրոցում: Ուշագրավն այն է, որ դասասենյակում աշակերտներն աթոռներ ու սեղաններ չունեն` նրանց դիմաց դրված են ինքնաշեն փայտյա արկղեր, սակայն բոլորի ձեռքերին դասագրքեր կան: Այսպես էլ դարեր շարունակ ապրել ու գոյատևել ենք` անգամ ամենաանհավանական պայմաններում ուսման տալով մեր ապագա սերնդին:Ձագ (Ծագ)` գյուղ Խարբերդի նահանգի Արաբկիր գավառում, Եփրատի վտակ Ոսկեգետակի ափին: 1914-ին ուներ 100 ընտանիք հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և առևտրով: Ձագում կար եկեղեցի և դպրոց: Գյուղը հայտնի էր իր նշանավոր քարանձավներով` Քռատակ կոչվող դաշտի մոտ, որոնք մարդկային բնակության հնագույն վայրեր են համարվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=959096760871523&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



