Բաղադրիչներ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500մլ
- ժելատին - 15-20գր
- հյութ ելակի - 50-60մլ
- շոկոլադ սև - 30գր
- վանիլին - 15գր
- շաքարավազ - 50-70գր
- ելակ
Պատրաստման եղանակ
- Թրջում ենք ժելատինը 30-40մլ ջրում 15 րոպե:
Առանձին կաթսայի մեջ խառնում ենք սերուցքը, վանիլինն ու շաքարավազը, դնում թույլ կրակի վրա և հասցնում եռման աստիճանի, ապա հանում կրակի վրայից: Եփված զանգվածը թողնում ենք սառչի, ապա ավելացնում ենք թրջած ժելատինն(թողնում ենք մի քիչ ժելատին հյութի հետ խառնելու համար) ու խառնում:
- Ելակի հյութը լցնում ենք կաթսայի մեջ մի փոքր տաքացնում, ապա ավելացնում ենք մնացած ժելատինը:
- Առանձին ամանի մեջ հալեցնում ենք շոկոլադը ջրի գոլորշու վրա, ապա ավելացնում ենք 200մլ սերուցքային զանգվածն ու խառնում:
- Սրտիկի տեսքով ձևամանների մեջ դնում ենք կտրատված ելակը, վրան լցնում ժելատինով խառնած հյութը և դնում սառնարան 3 ժամով:

- Ապա հանում ենք սառնարանից և վրան ավելացնում սերուցքային զանգվածը և նորից դնում սառնարան 4 ժամով: Կրկին հանում ենք դեսերտը, վրան լցնում շոկոլադե զանգվածը և դնում սառնարան 4 ժամով:
Մատուցելուց առաջ ընկղմում ենք ձևամանները մի քանի վայրկյանով եռման ջրի մեջ, հանում ենք պաննա կոտտան ձևամաններից, շրջում սրտիկները և անցնում ճաշակելուն:
Հրաշալի դեսերտ պաննա կոտտան կարող եք պատրաստել Ձեր նախընտրած մրգային հյութով և մրգերով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



