Barometer.am-ը գրում է.
Սոճին, կամ ինչպես ժողովուրդն է սիրում անվանել հյուսիսային անտառի մարգարիտն ունի մինչև 40 մ բարձրություն։Այն ծաղկում է հունիսին, իսկ սերմերը հասնում են 2-3 տարվա ընթացքում։ Հնում սոճու չորացրած հյութի փոշին լցնում էին վերքի վրա, որը բուժում էր մաշկախտը, թարախապալարները։ Բժշկության մեջ գործածում են սոճու բողբոջները, խեժը։
Բողբոջները պարունակում են եթերայուղ, օսլա, հանքային աղեր, աղանյութեր և այլն։ Սոճու բողբոջներն օգտագործում են որպես մանրէազերծող և հականեխիչ միջոց։ Խեժից պատրաստում են վիտամիններով հարուստ թուրմ, որն օգտագործում են մաշկային հիվանդությունների դեմ։
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/lifestyle/20160318/15295/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



