Tert.am-ը գրում է.
Հալեպում զինյալ խմբավորումները խախտել են հրադադարի ռեժիմը:
 
Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի կայքը, այսօր կեսօրից հետո ահաբեկչական խմբավորումները Բոսթան Փաշա շրջանից հրթիռակոծել են Նոր գյուղ հայաշատ շրջանը:
 
Հրթիռակոծության հետևանքով զոհվել է 1955 թվականին ծնված Նուարդ Ֆուրունճյան-Ասատուրյանը: Վիրավորվել են մի քանի քաղաքացիներ: Նրանց վիճակը մտահոգիչ չէ:
 
Սիրիայի տարածքներում փետրվարի 27-ից  հրադադարի ռեժիմ է գործում:  Հրադադարի սահմանումից հետո հաջորդ շաբաթվա ընթացքում զոհվել էր  135 մարդ:

 
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը ժամանակավոր հրադադարի մասին համաձայնություն են կնքել, որին համաձայնել են Սիրիայի իշխանությունները և ընդդիմությունը: Հրադադարի ռեժիմին չեն ենթարկվում ահաբեկչական խմբավորումները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել