Panorama.am-ը գրում է.

Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 154 հազար 886 ներգաղթյալ ու փախստական: Այս մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ այդ ընթացքում 467 մարդ մահացել է կամ անհետ կորել՝ փորձելով հասնել եվրոպական երկրներ։

«Միգրացիայի միջազգային կազմակերպության գնահատականներով՝ Եվրոպա ժամանող ներգաղթյալների ու փախստականների թիվը մոտենում է 155 հազարի»,- Ժնևում ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը՝ հիշեցնելով, որ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից Եվրոպա անցած տարվա նույն ժամանակահատվածում ժամանել էր մոտ  20 հազար մարդ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել