Ամուսինը դեն է նետել կնոջ 400 հազար դոլարանոց մատանինLife.panorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ի բնակիչ Բերնի Սկուտիերին անզգուշաբար դեն է նետել կնոջ հարսանեկան մատանին, որի վրա տեղադրված էր 12.5 կարատ ադամանդ։ Մատանու արժեքը կազմում էր 400 հազար դոլար։ Զավեշտալի դեպքը կատարվել է ԱՄՆ Միսսուրի նահանգում։

Հետագայում Սկուտիերին պատմել է, որ իր կինը թողել էր մատանին զուգարանի թղթի վրա։ Ամուսինը, լսելով, որ եկել է աղբահավաք մեքենան, այլևս ուշադրություն չի դարձրել մանրուքներին և դեն է նետել այն, ինչն աչքին աղբ է թվացել։ Երբ տղամարդը հասկացել ,է թե ինչ է արել, մատանին արդեն դեպի աղբանոց ճանապարհին էր։ Եթե այն իսկապես հասներ այնտեղ, ապա այն գտնելը այլևս անհնար կլիներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել