Մխիթարյանը ՝«Արսենալի» ուշադրության կենտրոնում168.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» ուշադրության կենտրոնում է: Օրերս այս մասին գրել էր գերմանական Sportbild-ը:

Անգլիական ակումբն ուզում է պայմանավորվել Մխիթարյանի հետ մինչ նոր պայմանագրի կնքումը:

«Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է, և դորտմունդցիները նրան հենց այնպես բաց չեն թողնի»,- գրում է Bleacherreport.com:

Հենրիխի տրասնֆերը գնահատվում է մոտ 27 միլիոն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել