Եվրոպայի լիգա. քառորդ եզրափակչի ամենասկզբունքային մրցակցությունըBarometer.am-ը գրում է.

Շվեյցարական Նյոնում կայացել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը:

Դորտմունդի "Բորուսսիան", որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, կհանդիպի անգլիական "Լիվերպուլին":

Վիճակահանության արդյունքներով քառորդ եզրափակչում կհանդիպեն հետևյալ զույգերը.

Եվրոպայի լիգա. քառորդ եզրափակիչ.

"Բրագա" (Պորտուգալիա) - "Շախտյոր" (Ուկրաինա)

"Վիլյառեալ" (Իսպանիա) - "Սպարտա" (Չեխիա)

"Ատլետիկ" (Իսպանիա) - "Սևիլյա" (Իսպանիա)

"Բորուսիա" Դ (Գերմանիա) - "Լիվերպուլ" (Անգլիա)

Նշենք, որ առաջին խաղերը տեղի կունենան ապրիլի 7-ին, պատասխան հանդիպումները` ապրիլի 14-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել