ԻՄ ԸՆՏՐԱԾ ԲԱԽՏԸ......

Ուզում եմ մի քիչ արտասվել, չհարցնե՛ս, թե ինչու, ուզում են արցունքներս խոսել, պատմել քո մասին, երազել քեզ, ուզում են արցունքներս խոսել ինձ հետ, կուտակված լռությունը ճչալ այտերիս, ուզում եմ արտասվել, չհարցնե՛ս, թե ինչու, ուզում եմ այսօր արցունքներով խոսել:
Հոգի՛ս, մի չձուլված մարմին եմ քեզ, երանի՜ ձուլվեինք մի պահ, գրկեինք իրար, բանայինք իրար, իմ սրտին հպվեիր ու բուժեիր այն, կամացուկ մտնեիր հոգիս, լռեցնեիր կարոտս:
Իմ հոգին ես դու՝ մարմնիցս դուրս, ե՛կ ձուլվենք իրար, մեկը դառնանք, ես քեզ անվերջ սիրեմ, իսկ դու անվերջ ինձ գրկես, չսիրելով մնաս ինձ հետ:
Մրսում եմ արևի տակ, երանի՜ արևը կարողանար հոգինել ջերմացնել, լցներ հույսով, լցներ տաքությամբ, ա՜խ հոգիս գրկողներ չկան, մրսում եմ մռայլ այս կյանքում, վշտահար այս ու այն կողմում արևներ եմ փնտրում մարդկանց աչքերում, սակայն անափ ծովի նման սառն է նրանց աչքերը, մռայլ: Չէ՛, հոգիս, գրկի՛ր ինձ, ձեռքդ տու՛ր, դու ես իմ արևը, իմ մռայլ կյանքի միակ իմ զգացմունքը, քեզանից բացի ոչ ոքին չեմ զգում, քո ձեռքից բացի ոչ ոքի ձեռքը ես չեմ կամենում, գրկի՛ր ինձ հոգիս, տա՛ր ու բեր ցավերը իմ ներսի, մշտադալար իմ խորության մեջ կուրացած աչքերիս ճամփա ցույց տու՛ր, տար հեռավոր մի անկյունում նստեցրո՛ւ, ցաված աչքերիս քուն բե՛ր, ննջեցրո՛ւ մարմինս, ա՜խ հոգիս տա՛ր ու բեր, օրորի՛ր հոգիս, հոգիս, ա՜խ հոգիս, լռեցրու երազները իմ, անկատար ոչինչ մի՜ թող որ զգամ, թո՛ղ որ զգամ շոշափելին, լռեցրո՛ւ զգացմուքները իմ, իսկ վերջում դու լռիր, քնեցրո՛ւ հոգիս, ճչացող արցունքներս ննջեցրո՛ւ հոգիս:
_______________________________________________________________________________


_______________________________________________________________________________
Ուզում եմ մոռացվել, փախչել ինձանից, օտարվեմ ամենքից, կպչուն թվացող այս ցավը ինձ ուտում է ներսից, քո ցավը... Մեկ, երկու, երեք, չորս. ինչքա՜ն-ինչքա՜ն ցավեր ունեմ ես, ակամայից ստացված ցավեր, ոչ իմ ցանկությամբ. մեկ, երկու ու ավելի կարոտ ունեմ, մեկ դու ես, մեկ հոգիս, մեկ մարդմինդ, ես քեզ առանձին- շառանձին եմ կարոտում, անգամ քո լռությունը առանձին է քեզանից: Մարմինդ հեզ ու սառը, մարմինդ, անգամ մարմինդ էլ է առանձին, ես քեզ պաշտում  եմ առանձին ու առանձին, քո շշուկն անգամ, ախ քո շշուկն անգամ կարոտում եմ, քո սառը կրակը, որ վառել է ուրվական իմ սերը, դա էլ քեզանից առանձին եմ կարոտում: Ա՜խ, սիրում եմ, սիրում եմ քեզ, քեզ, որ բաժանում եմ մասերի ու անվերջ սիրում, կրծքերդ, անուշ բույրդ, ձեռքերդ, հոգիդ... Գիտե՞ս փաստորեն` հինգ, վեց, տասը, փաստորեն ես քեզ մեկ սիրով չեմ սիրում, քեզ անվերջ եմ սիրում, հաշիվ ունեմ, քո հաշիվը, որ ամեն անգամ թվերիցս էլ ես անցնում, սիրում եմ ձեռքերդ, որ գրկում են մարմինս, պատում գիրկս, շոշափում  քեզ, քո լռությունը, քո երազներն անգամ ես շոշափում եմ, ա՜խ սիրելիս, մեկ, հինգ, անգամ հարյուր, քեզ տասնապատիկ անգամ եմ ցանկանում, քեզ ցանկանում եմ հոգով ու մարմնով, քեզ ցանկանում եմ մաս առ մաս, ուզում եմ քեզ վայելել, հետո վայելել քեզ մաս առ մաս՝ մեկ սիրտդ, մեկ կրծքերդ, մեկ հեշտոցդ, հետո շուրթերդ, դո՛ւ ա՜խ դու, իմ անթիվն ես, դու իմ վերջն ես, երբ քեզանով սկսվեցի, էլ չավարտվեցի, դու եղար սկիզբ, հետո անվերջը, մի՞թե սիրելիս քեզ մաս առ մաս եմ պաշտում. մեկ՝ սիրում եմ մարմինդ, երկու՝ ցանկանում կուրծքդ, երեք՝ ունկնդրում լռությունդ, հինգ՝ վերապրում քեզ, ու անթիվ պաշտում էությունը:
_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________
Անկեղծ ասած, ես էլ չգիտեմ, թե ինչ է ասել անկեղծ ասած, քեզ պաշտո՞ւմ եմ, թե՞ սիրում, մի՞թե պաշտելը ավելին է: Չէ՛, սիրելիս, ես սերը ավելին եմ դասում, երբ սիրում եմ քեզ, համ կարոտում եմ, համ տենչում, համ զգում քեզ, իսկ պաշտելիս կուրանում եմ, կապվում քեզ հետ, իսկ երբ կապվում եմ, կուրանում են նաև կարոտս, տենչս, սերս անգամ... Ախ չէ՛, ավել լավ է ես քեզ սիրեմ, պաշտել չեմ կարող, ծարավ լինելուց, սոված մնալուց վախենում եմ, շատ եմ վախենում:
Ինչպես տերևը աշնան տրվում եմ քամուն, ուզում եմ հասնել անսահմանությանը, գլորվել  նրա ցաված գրկում, անվերջ հարբել եմ ուզում՝ մոռանալով, որ տերև եմ կյանքում, տերև, որ մոռացավ աշնան հետ հեռանալ, սիրահարվեց մեկին, մեկով տարվեց ու չհեռացավ, մոռանամ, որ տերև եմ անտուն, անտուն մի տերև:
Բայց ես հոգնել եմ. գուցե ավելին, գուցե մեռել եմ, շնչում է սերը իմ մարմնում, մեկ՝ ցավեցնում վերքերս թաց, երկու՝ ուտում ու ավերում հոգիս, յոթ՝ քարշ տալիս, ա՜խ չգիտեմ, գուցե տաս, նա սպանում է ինձ կամ արդեն սպանել է, բայց ապրում եմ ու  ցավում, ցավից հարբում, ցավից տխրում, ինքս ել չգիտեմ, թե ինչում եմ  ցավում, ցա՞վ, թե՞ սեր, ցավն է ինձ սպանում, թե՞ սերը, հը՞, ասացե՛ք հա, դա էլ չգիտե՞ք, ես կասեմ` սերը սպանում է, բայց չես մահանում, սերը ուտում է, բայց չես սպառվում, մեկ նվիրվում եմ, մեկ փոշմանում, Աստված իմ, էլ ինչո՞ւ եմ անվերջ սիրում, երբ ես էլ չգիտեմ, թե ինչ եմ սիրում:
Իմ բախտն էլ այպիսին է,այս տեսակի, ինչո՞ւ եմ բախտից բողոքում, երբ այդ բախտը ես եմ ընտրել, ես եմ սիրել ու քեզ տրվել, քեզանից ի՞նչ եմ ես անվերջ  պահանջում, այդ սերը ես եմ միայն սիրել, ոչ թե դու, բայց քեզանից մի բան եմ խնդրում՝ մնա՛ ինձ հետ, թեկուզ և մի  պահ, մնա՛ գոնե մի վայրկյան, արնոտ վերքերով գրկեմ մարմինդ, արնոտ շուրթերով համբուրեմ շուրթերդ, ա՜խ սիրելիս դու իմ սկիզբն ես ու անվերջությունը,  ի՞նչ անեմ Աստված, իմ ընտրած բախտը իմ իսկ ձեռքերում ցավում է, ցավում, վառում, ի՞նչ անեմ Աստված, մի՞թե երկրորդ անգամ էլ կարող եմ սկսել, որտեղի՞ց սկսեմ, որտեղի՞ց սկիզբ գտնեմ, երբ անվերջացել եմ նրանով: Իմ ընտրած բախտը ինձ ասում է` յոթ, երեք, հինգ, մեկ, երկու ... այդպես միջև անվերջություն: Իմ ընտրած բախտը իմ ձեռքերում ցավում է, ցավում:
_______________________________________________________________________________

___________________________________________________________

Ես գոռում եմ, ես ոռնում եմ, սակայն ոչ ոք չի լսում, ոչ ոք չի տեսնում: Իմ մեկը անվերջացել է, միակ դարձել ու մենակ թողել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել