14551395922622052The Daily Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Եվրոպայի երկրներին մեղադրել է քրդերին համակրելու համար։ 1915 թվականի Գալիպոլիի ճակատամարտի 101-ամյակի կապակցությամբ ելույթ ունենալով Չանաքքալե նահանգում՝ Էրդողանը Բրյուսելի քաղաքականությունը որակել է որպես «ոչ հետևողական ու ոչ անկեղծ»։

Էրդողանը քրդերին որակել է որպես «եվրոպացիների կրծքին մեծացրած օձ», որը կարող է ցանկացած պահի կծել իրեն բարի կամեցողներին։ Էրդողանը հայտարարել է, որ պատճառ չի տեսնում, թե ինչու Անկարայում պայթեցված ռումբը չի կարող պայթել Բրյուսելում, որտեղ ԵՄ իշխանությունները քրդերին թույլ են տալիս քաղաքական ակցիա անցկացնել և բաժանել քարոզչական նյութեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել