Life.panorama.am-ը գրում է.

Դա աշխատանք է, ինձ դուր է գալիս և ես դրանով որևէ մեկին չեմ խանգարում. Անահիտ Հարությունյանը՝ մերկ լուսանկարների և անձնական կյանքի մասին

Վերջին օրերին համացանցում է հայտնվել սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանի սեքսուալ ֆոտոշարքը, որն իրականացրել է լուսանկարիչ Կարեն Դավթյանը:

Life.panorama.am-ի հետ զրույցում մոդելը նշեց, որ ֆոտոշարքը արվել է դեռ երկու տարի առաջ, պարզապես ամբողջական տարբերակով միայն վերջերս է հրապարակվել.

«Այս ֆոտոշարքն իրականացրել ենք մոտ երկու տարի առաջ, անգամ որոշ լուսանկարներ վաղուց եմ հրապարակել, պարզապես ամբողջությամբ այն բոլորովին վերջերս տարածում գտավ, ինչն էլ շատերին թույլ տվեց կարծել, թե դա նոր ֆոտոշարք է»,- նշեց մոդելը:

Անահիտ Հարությունյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ նոր ծրագրեր ունի, բայց դրանց մասին գերադասում է լռել.

«Իհարկե, ծրագրեր ու գաղափարներ կան, բայց դրանց մասին գերադասում եմ խոսել այն ժամանակ, երբ կիրականանան, քանի որ ըստ իս, այնքան էլ ճիշտ չէ խոսել մի բանի մասին, որոնք դեռ հարց է՝ ինչ ընթացք կունենան: Այնպես որ, խոստանում եմ իրականանալու դեպքում կիսվել Ձեզ հետ»:

Մեր այն նկատառմանը, թե համարձակ մոդելը էլ ինչի՞ է պատրաստ եւ ինչպե՞ս է պատկերացնում զարմացնել մարդկանց, քանի որ նա մեր երկրի քիչ մոդելներից է, ով մերկացել է էկրանների առաջ, Անահիտ Հարությունը նշեց.

«Ինձ համար մերկ լուսանկարվելը զարմացնող երեւույթ չէ, ես իմ աշխատանքն եմ կատարում, բայց եթե նայենք Ձեր ասած տեսանկյունից, կարծում եմ՝ ցանկացած նման ֆոտոշարք կարող է կրկին զարմացնել կամ այլ կերպ ասած՝ ուշադրություն գրավել: Մարդկանց նման վերաբերմունքը գալիս է նրանից, որ մեր երկրում շատ քիչ են մոդելներն, ովքեր պատրաստ են յուրաքանչյուր կերպարով ներկայանալ»:

Մարդկանց կարծիքները Անահիտ Հարությունյանին երբեք չեն խանգարել, նա երբեւէ չի զղջացել համարձակ լինելու համար.

«Ոչ մի անգամ չեմ զղջացել, որ պատրաստ եմ եղել համարձակ քայլերի գնալ: Որքան մարդ, այնքան էլ կարծիք, ես ոչ մեկի կարծիքը չեմ քննարկում ու քննադատում, միաժամանակ չեմ էլ գտնում, որ այդ կարծիքները ինչ-որ կերպ պետք է ազդեն իմ որոշման վրա. դա աշխատանք է, ինձ դուր է գալիս եւ ես դրանով որեւէ մեկին չեմ խանգարում»,- հավելեց մոդելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել