Tert.am-ը գրում է.
Երևանցիների մեղքով է ապականվում Հին Երևանի տեսքը: Այս մասին մարտի 18-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու անդամ, դերասան Հրանտ Թոխատյանը:
«Մեղքը մերն է, մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, ոչինչ չենք անում... ես էլ: Դեռ այն ժամանակ էինք ասում, որ եկեք զբաղվենք, երբ շենքերն էին համարակալում, անհետանում: Հետո պարզ դարձավ, որ «Հին Երևան» նախագիծն է կյանքի կոչվելու»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հրանտ Թոխատյանը:
Արամի 30-ի շենքը քանդելուց օրեր անց մշակույթի հայտնի գործիչները հայտարարեցին, որ պայքարելու են պատմամշակութային շենքերի քանդման դեմ:
«Միքայել Պողոսյանի և Արամոյի հետ հանդիպում ենք ունենալու, հուսով ենք, որ մեր քաղաքաշինության նախարարը կընդունի մեզ»,-շեշտեց Հրանտ Թոխատյանը:



