Բարաք Օբաման կլինի ԱՄՆ առաջին նախագահը, որը մոտ 90 տարում պաշտոնական այց կկատարի Կուբա, հայտնում է TASS-ը: ԱՄՆ նախագահը մարտի 21-ին խորհրդակցություններ կանցկացնի Կուբայի Պետական խորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ:
«Ես կհանդիպեմ նախագահ Կաստրոյի հետ՝ քննարկելու, թե մենք ինչպես կարող ենք շարունակել հարաբերությունների նորմալացումը՝ ներառյալ առևտրի (պայմանների) թեթևացում, համացանցին կուբացիների հասանելիություն ստանալ և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում,- ասել է Օբաման հայրենակիցներին հղված ուղերձում:- Ես բաց կխոսեմ մեր լուրջ տարաձայնությունների մասին Կուբայի կառավարության հետ, այդ թվում՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել