Ուշադրություն

Մարտի 18-ի գիշերը Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է -4...-7 աստիճան, գետնի մակերևույթին՝ -5...-8 աստիճան ցուրտ, մարտի 19-ի գիշերը համապատասխանաբար՝ -2...-5 և -3...-6 աստիճան ցուրտ:

Ժամը 22:00 դրությամբ օդի ջերմաստիճանը Արմավիրում +2, Մերձավանում +2, Արտաշատում +1, Արարատում +3, Ուրցաձորում 0 , Աշտարակում 0 , Երևանում 0…+2, Արենիում 0, Բագրատաշենում +3 , Իջևանում +1 , Մեղրիում +3, Կապանում 0 աստիճան է:

Արարատյան դաշտում Ժամը 23.00-ից ջերմաստիճանը կմոտենա 00C-ին: Պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների անդադար ներհոսքով և եղանակի լիարժեք պարզեցմամբ այս պահին հանրապետության ողջ տարածքում այդ թվում հովտային գոտիներում դիտվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում, ջերմաստիճանը երեկվա նույն ժամի հետ համեմատած այսօր ցրտել է ևս 3-4 աստիճանով:

Հանրապետության տարածքում

Մարտի 18-19-ը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 19-20-ը սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով:

Երևանում

Մարտի 18-19-ը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում‵ 17-19 մ/վրկ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել