Tert.am-ը գրում է.

ԼՂ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանը ծնունդով Արմավիրի մարզի Արևիկ գյուղից է, բայց բնակվում էր Մուղնիում: Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Գառնիկ Ծատուրյանը:

 

«Գյուղից վաղուց են հեռացել, 3-րդ, 4-րդ դասարանի էրեխեք էին, իրենց հարազատներից մնացել են գյուղում: Սոցիալապես վատ վիճակում գտվող ընտանիք էր, հայրն ու մայրը ֆերմերների մոտ աշխատում էին օրավարձով»,-ասաց գյուղապետը:
 

Նշենք, որ զինծառայողը զոհվել է մարտի 17-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով:
 

Հովհաննեսը, որը միջնակն էր, իրենից ավագ քույր ուներ և կրտսեր քույր ու եղբայր ուներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել