«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի օգնական Ռայան Գիգզը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունը էլիտար մրցաշար է:
«Ափսոս, որ մենք չենք շարունակում ելույթները Չեմպիոնների լիգայում: Զգում ենք դրա կարիքը: Ցանկանում ենք առնչություն ունենալ մրցաշարի հետ:
Չեմպիոնների լիգան էլիտար մրցաշար է: Ֆուտբոլիստի կարգավիճակում ցանկանում ես ընդունել այդ մարտահրավերը, իսկ մարզչի կարգավիճակում ցանկանում ես մրցակցել աշխարհի լավագույն մարզիչների հետ»,- Daily Mail-ը մեջբերում է Գիգզի խոսքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել