Panorama.am-ը գրում է.
Էջմիածնում ավարտվեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը: Մրցումային վերջին օրը մրցագորգ էին դուրս եկել 55 կգ, 66 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:
Ոսկե մեդալակիրներ են դարձել Արարատ Մանուչարյանը (55 կգ), Մալխաս Ամոյանը (66 կգ), Կորյուն Ամիրյանը (84 կգ) և Էդգար Խաչատրյանը (120 կգ):
Նախօրեին Հայաստանի չեմպիոններ են դարձել Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Գեւորգ Խումարյանը (60 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ) և Վարշամ Մակարյանը (96 կգ):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



