thumbs_b_c_b35e77edb95a7c17e0c173fb09c9c161Թուրքիայի արևելյան Թունջելի նահանգում խոշոր ահաբեկչություն է կանխվել՝ գրում է թուրքական Sabah թերթը:

Նահանգում իրականացված ոստիկանական հատուկ գործողության ընթացքում հայտնաբերվել է 650 կգ պայթուցիկ նյութ, որով ականապատված է եղել գլխավոր ավտոմայրուղու մի հատվածը:

Թերթը, հղում անելով իրավապահ մարմիններին, գրում է, որ ահաբեկչությունը ծրագրել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK):

Օրերս Թուրքիայի ոստիկանությունը հայտնել է, որ PKK-ն ծրագրում է մարտի 20-30-ը մի շարք ահաբեկչություններ իրագործել երկրի խոշոր քաղաքներում:

Հիշեցնենք՝ մարտի 13-ին Անկարայում ահաբեկչության հետևանքով զոհվել է 37, վնասվածքներ ստացել 125 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել