brazil_protest_16032015Բրազիլիայի մի քանի քաղաքներում հազարավոր մարդիկ կրկին փողոց են դուրս եկել՝ նախագահ Դիլմա Ռուսեֆի հրաժարականի պահանջով: Ցույցեր են տեղի ունենում Բրազիլիա, Սան Պաուլու և այլ խոշոր քաղաքներում՝ հաղորդում է TASS-ը:

Ռազմական ոստիկանության տվյալներով՝ երկրի մայրաքաղաքում ակցիային մասնակցում է մոտ 5 հազար մարդ: Նրանք վանկարկում են նախագահի իմպիչմենտին աջակցող կարգախոսներ: Սան Պաուլուում արդեն մեկ օր է՝ ցույցերը չեն դադարում: Ցուցարարները հայտարարել են, որ չեն լքի Պաուլիստա պողոտան՝ քաղաքի հիմնական ճանապարհներից մեկը, քանի դեռ Ռուսեֆը հրաժարական չի տվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել