Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան լիազոր անձանց ու մարմինների ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ մի շարք տրանսպորտային կանգառներում, տեղումներից, հատկապես անձրևներից հետո, հետիոտնի ու տրանսպորտային միջոցի կայանման միջակայքում, սխալ անկյան տակ կատարված ասֆալտապատման կամ ջրահեռացման համակարգի բացակայության արդյունքում առաջանում է 3-10 սմ խորությամբ, 0,50 սանտիմետրից մինչև 2 մետր լայնությամբ հեղուկային արգելագոտի, որը հաղթահարելու դեպքում քաղաքացիների համար առաջանում են տհաճ իրավիճակներ՝ կեղտոտվում և կոշիկների մեջ թափանցում է բարձր խոնավություն կամ հեղուկ (կեղտաջուր):
Հուսով եմ, որ ուշադրություն կդարձնեք այս ոչ հաճելի հանգամանքին, և Երևանը քաղաքացիների ու քաղաքի հյուրերի համար կդարձնեք էլ ավելի բարեկարգ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել