Tert.am-ը գրում է.

Նյու Յորքում վթարային վայրէջք է կատարել American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը` կայծակի հարվածի պատճառով: Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչության պաշտոնական ներկայացուցիչները, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Նրանց տվյալներով` Embraer 170 օդանավը, որում եղել է 55 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, Հյուսիսային Կարոլինա նահանգից ուղևորվել է Նյու Յորք:

 

Ի սկզբանե նախատեսվում էր, որ ինքնաթիռը վայրէջք կկատարի Լա Գուարդիայի օդանավակայանում, սակայն միջադեպի պատճառով այն իջել է մեգապոլիսի այլ` Ջոն Քենեդու անվան օդանավակայանում: Երկու օդանավակայանների միջև հեռավորությունը մոտ 13 կմ է։


Նախնական տվյալներով` ոչ ոք չի տուժել: Ուղևորներից մեկը հայտնել է, որ կայծակի հարվածի պահին մարդիկ սրահում ուժեղ ձայն են լսել, որը նման է եղել պայթյունի, և վառ լուսավորում են տեսել։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել