Sleep-696x391Քնի համաշխարհային օրը առաջին անգամ նշվել է 2008-ի մարտի 18-ին և այդ ժամանակից ի վեր անցկացվում է ամեն տարի մարտի երկրորդ շաբաթվա ուրբաթ օրը: Օրն անցկացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության քնի և առողջության հարցերով նախագծի շրջանակներում: Ամեն տարի միջոցառումները նվիրվում են տարբեր թեմաների:

Քնի համաշխարհային օրը ակտիվանում է սոցիալական գովազդը, կազմակերպվում են համաժողովներ և ցուցահանդեսներ՝ նվիրված քնին և մարդու առողջության վրա դրա խանգարման ազդեցությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել