Շեյխ Աբդուլա ալ-Ֆակիհի գլխավորությամբ իսլամական գիտնականների կոմիտեին հարց են տվել, թե ինչու հաճախ անազնիվ և մեղավոր մարդիկ հարստանում են` հակառակ Մուհամմեդ մարգարեի մեղավորին բարեկեցությունից զրկելու մասին ասածին, հայտնում է vlasti.net-ը:
Պատասխանելով հավատացյալի հարցին՝ շարիաթական կոմիտեն պարզաբանել է, որ հարց տվողը նկատի ուներ «Իր մեղքերի համար մարդը կարող է զրկվել ժառանգությունից» հադիսը:
Այդ կապակցությամբ բերվում է այդ հադիսի մեկնաբանության հատված:
«Ժառանգության ձևը, որը կանխում են մեղքերը` դա գիտելիքն է: Գիտալիքը լույս է, որը Ալլահը ուղարկում է սրտին, իսկ մեղքերը այդ լույսը ոչնչացնում են։ Ժառանգության ձևը, որը կանխում է մեղքերը` լավ գործեր կատարելն է: Դա արդեն բավականաչափ պատիժ է մեղսագործի համար, եթե նա զրկվում է բարի գործեր կատարելուց: Դա կարող է համեմատվել նրա հետ, երբ մարդը երկար ժամանակ հիվանդանում է փչացած սնունդ ուտելու պատճառով, ինչը զրկում է նրան ավելի համեղ ուտելիք ուտելու հաճույքից: Եվս մեկ սեփականության ձև, որը վերացվում է մեղքերով, համարվում է երկար և բարեկեցիկ կյանք ապրելու հնարավորությունը․ մեղավորը կարող է պատժվել կարճ կյանքով` զրկված օրհնությունից»:
Դրանից կարելի է եզրակացնել, որ նյութական բարիքների տակ պետք է հասկանալ ոչ միայն նյութական հարստություն, այլ նաև Բարձրյալի ուրիշ կարևոր պարգևներ, որոնք ոչ պակաս են ազդում մարդու կյանքի որակի վրա: Այդ պատճառով հարուստ մեղավորը կարող է լինել ոչ այնքան երջանիկ, ինչպես նրա մասին մտածում է շրջապատը:



