32–ամյա էլեկտրիկ Բեն Բիրնը, ավստրալական Փերթ քաղաքից, միաժամանակ հանդիպում է 30–ամյա երկվորյակ քույրերի՝ Աննա և Լյուսի ԴեՉինկների հետ:

Տղամարդն իր սիրուհիների հետ ապրում է մի սենյակում և ասում, որ երջանիկ է:

Աննան և Լյուսին փոքր տարիքից անբաժան են եղել:

Տարիքի հետ քույրերն ավելի ու ավելի են ցանկացել նմանվել միմյանց:

Նրանք 240 հազար են ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա, ինչի շնորհիվ բացարձակ չեն տարբերվում միմյանցից:

Աղջիկները ոչ միայն ապրում են միասին, այլև աշխատում են միևնույն վայրում, երթևեկում միևնույն ավտոմեքենայով և Facebook–ում ունեն ընդհանուր հաշիվ:

Հենց դրա միջոցով են նրանք ծանոթացել իրենց ընդհանուր տղամարդու՝ Բեն Բիրնի հետ:

Կես տարուց ավելի սոցցանցում շփվելուց հետո են միայն նրան հանդիպել իրականում։

Բիրնի խոսքերով՝ սկզբում իր համար հեշտ չէր «գտնել հավասարակշռությունը» երկու աղջիկների հետ միաժամանակ շփվելիս, սակայն շուտով վարժվեց:











