Lurer.com–ը գրում է.
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Տոտենհեմը» հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիային»: Դորտմունդցիները կրկին առավելության հասան անգլիական ակումի նկատմամբ` գրանցվեց 2:1 հաշիվը:
Պիեր էմերիկ Օբամեյանգը հանդիպման 24-րդ րոպեին բացեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում` 71 րոպեին ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո իր երկրորդ գոլը հեղինակեց: Հավելենք, որ մեր ընտրանու ֆուտբոլիստը փոխարինվեց 71 րոպեին:
Պատասխան արդյունավետ հարվածը դաշտի տերերը կատարեցին երեք րոպե անց. աչքի ընկավ Սոն Հին Մինը:
Երկու խաղերում գրանցված 5:1 հաշիվը Տուխելի թիմին դուրս բերեց քառորդ եզրափակիչ:


Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=216724&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել