86bb99cd987d4c07a06d218e13adaa9bԱմերիկացի Բերնի Սքուիթերին պատահմամբ դեն է նետել կնոջ 400 հազար դոլար արժողությամբ ամուսնական մատանին, հայտնում է Mashable-ը:

Ինչպես պատմել են Միսսուրիի բնակիչները՝ կինը մատանին թողել է խոհանոցում անձեռոցիկի վրա, իսկ ամուսինը լսելով աղբատար մեքենայի ձայնը, անձեռոցիկը նետել է դույլը և դուրս տարել աղբը:

Դրանից հետո զույգը նետվել է այն փնտրելու: Նրանք համոզել են Meridian Waste Services աշխատակիցներին զննել մոտ 10 տոննա աղբ: Աշխատակիցներից մեկը 25 րոպե անց գտել է մատանին: «Դա աշխարհում ամենալավ զգացումն էր` գտնել այդ մատանին և վերադարձնել»,- ասել է նա:

Screen_Shot_2016-03-16_at_2.28.40_PM

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել