9­-ամյա Գաբին չարաճճի և ուրախ աղջիկ էր: Նա սիրում էր պարել, կարդալ և զբոսնել ընկերների հետ: Մի օր, ընկերների հետ սահադաշտ գնալով, փոքրիկը հանկարծակի ընկել է և վնասել ծունկը: Գաբին նույնիսկ չէր էլ ենթադրում, որ այդ միջադեպն ամբողջությամն կփոխի իր կյանքը: Երեք շաբաթ անց աղջիկը գանգատվեց՝ ծնողներին ասելով, որ իր ծնկի ցավը չի դադարում: Բժշկի մոտ գնալն անիմաստ եղավ, իսկ ռենտգենը ոչինչ ցույց չտվեց:

Դեպքից հետո մեկուկես ամիս էր անցել, իսկ ցավը դեռ շարունակվում էր, նաև այտուցվածություն էր առաջացել: Ընտանիքը լրջորեն անհանգստացավ: Միայն այդ ժամանակ բժիշկները հայտնեցին Գաբիի ծնողներին սարսափելի մի լուր: Աղջիկն օստեոսարկոմայի՝ ոսկրերի քաղցկեղի, զոհ էր դարձել:

Փոքրիկ աղջկա կյանքը փրկելու համար, ստիպված էին կտրել նրա ոտքը: Ծնողները շատ էին անհանգստանում իրենց փոքրիկ աղջկա համար, բայց ժամանակի ընթացքում հասկացան, որ իրենք թերագնահատել են իրենց աղջկա կամքի ուժը: Գաբին պաշտում էր պարը և չէր պատրաստվում թողնել այն: Աղջիկը հատկապես հետաքրքրված էր բալետով: Ամենահեշտ տարբերակը կլիներ հրաժարվել, մոռանալ պարերի մասին, սակայն փոքրիկը չէր ցանկանում հաձնվել: Անցել է հինգ տարի: Դժվար է պատկերացնել, թե որքան ուժ և ժամանակ է ծախսել Գաբին պարապմունքների վրա: Բացի այդ, հատուկ նրա համար ստիպված են եղել հատուկ պրոթեզ պատրաստել: Բայց այդ ամենի արդյունքում աղջիկն այսօր ոչ միայն կարողանում է պարել, այլ նաև վառ օրինակ է հանդիսանում հազարավոր մարդկանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել