Լոնդոնի աղավնիները կհետևեն օդի որակինLife.panorama.am-ը գրում է.

Plume Labs տեխնոլոգիական ընկերությունը գտել է քաղաքային թռչուններին արդյունավետ օգտագործելու եղանակ: Լոնդոնում այսուհետ 10 աղավնի կհետևի օդի որակին: Գիտնականների նման մտահաղացմանը ոգեշնչել է Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի տարիներին փոստային աղավնիների կիրառումը:

Թռչունների վրա կտեղադրվեն փոքր ցուցիչներ, որոնք կպարզեն օդի աղտոտվածության մակարդակը: Հաղորդվում է նաև, որ աղավնիների գտնվելու վայրը կորոշվի GPS-ի միջոցով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել