Այսօր ԼՂՀ բանակում զինվոր է զոհվել՝ թշնամու կրակոցից: Հայերի մի մասա կա, որ սպասում է սահմանին դեպք լինի, որ դուդուկը վերցնի ու սկսի երգել՝ մեր երեխեքի գլուխը տանում ուտում եք:
Մի քանի օր առաջ Հայաստանում 17-18 տարեկան երիտասարդներ իրար դանակով խփեցին, մարդ մահացավ, ո՞ր մեկդ ձեն հանեց: Ինչի՞ համար չգնացիք էտ ջահելների թաղայինին պատասխանատվության կանչեիք, կամ ծնողներին, դպրոցի դասատուներին, հորքուրներին ու քեռիներին: Ոչ մեկդ չմտածեց չէ՞, որ էտ նույն կիսագողական, փողոցում չրթող-թքող մասանա գնում բանակ ու զինվորի անունի հետ խաղում, ոչ մեկիդ մտքով չանցավ չէ՞, որ տանը երեխային կարելի է նորմալ դաստիրակել, որ ուրիշին հարգել իմանա ու մի քիչ զուսպ լինի, որ բանակ գնալուց չգնաք սպաներին ասեք՝ մենք առողջ երեխա ուղարկեցինք բանակ, դուք տեր չկանգնեցիք: Քաղաքի կենտրոնում իրար դնում սպանում են, նորմալա, դե տաքացած են եղել իրար չեն հասկացել, բայց զինվորը զինվորին քֆուրի համար ապտակեց, վերջ բանակը թափելու բանա:
Այս անգամ զինվորը զոհվել է սահմանին՝ թշնամու կրակոցից: Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում, սահմանին կրակոցները չպետք ա զարմացնեն ձեզ: Կարող ե՞ք գնացեք Ալիևին խնդրեք թող չկրակի, կամ ուրիշ մի լուծում գտեք, բայց ձեններդ գլուխներդ մի դրեք, թե՝ մեր երեխեքի գլուխը ուտում են :
Անկեղծ եմ ասում, չեմ հասկանում տենց խոսացողներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել