Moscow_Kremlin_from_the_riverAraratnews.am-ը գրում է.

Մոսկվան արտաքին խաղորդներին հորդորում Է առավելագույնս նպաստել Ժնեւում միջսիրիական բանակցությունների հաջողությանը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Տարածաշրջանային եւ միջազգային գործընկերների հետ շփումներում հորդորում ենք նրանց առավելագույնս նպաստել բանակցությունների հաջողությանը: Տեսանելի ապագայում խաղաղության եւ կայունության հասնելու այլ հնարավորություն կարող Է եւ չներկայանալ,-ասել Է նա:-Այն ուժերը, որոնք ցանկանում են ձախողել հաշտության գործընթացը, շեշտը դրել են Սիրիայում բռնությունը շարունակելու վրա»:

Մոսկվան նաեւ պնդում Է, որ ընդդիմության ներկայացուցչությունը միջսիրիական բանակցություններում լինի ամբողջական եւ ներառի քրդերին:

«Չափազանց կարեւոր Է, որ բանակցություններում ընդդիմության ներկայացուցչությունը լինի ամբողջական, ներառի քրդական ուժերին, որոնք հանդես են գալիս ահաբեկչության դեմ պայքարի առաջին շարքերում»,-հավելել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել