Araratnews.am-ը գրում է.
Վրաստանում Եվրոպական միության ներկայացուցչությունը հայտնում է, որ իր ղեկավարը` դեսպան Յանոշ Հերմանը ստորագրել է «Տեխնիկական համագործակցության մեխանիզմ» համաձայնագիրը, որի շրջանակում մինչեւ 2022 թիվը երկրին ավելի քան 14 մլն եվրո կտրամադրվի: Տվյալ գումարը, ԵՄ-ի կառավարության համաձայն, կտրամադրվի Ասոցացման մասին համաձայնագրի, Վիզայի ռեժիմի ազատականացման ուղղությամբ գործողությունների պլանի եւ Վրաստանի եւ ԵՄ-ի միջեւ ռեադմիսիայի համաձայնագրի շրջանակում քաղաքական եւ տնտեսական եվրոինտեգրացիայի նկատմամբ պարտավորությունների կատարման գործընթացում Վրաստանի առանցքային պետական տեսչություններին աջակցելու համար, հայտնում է «Գրուզիա On-line»-ը:
Մի քանի ոլորտներում բարեփոխումների գործընթացում տեխնիկական համագործակցության մեխանիզմը կնպաստի վրացական օգտատեր-հաստատությունների մասնակցությանը ԵՄ-ի առանձին ծրագրերի: Աջակցություն կտրամադրվի էներգետիկայի, էլեկտրոնային հաղորդակցության, բնապահպանության եւ կլիմայի փոփոխության, միգրացիայի, կազմակերպված հանցավորության եւ կենցաղային բռնության դեմ պայքարի ոլորտներում: Աջակցություն կտրամադրվի Վրաստանի քաղաքացիների մասնակցությանը ԵՄ-ի այնպիսի ծրագրերի, ինչպիսիք են «Հորիզոն 2020»-ը եւ «Ստեղծագործ Եվրոպա»-ն: