Բրնձով այս դիմակը կերիտասարդեցնի ձեր մաշկը 10 տարովBarometer.am-ը գրում է.

Իսկ դուք մտածել եք, թե ինչու ճապոնացի կանանց դեմքն այդքան հարթ և երիտասարդ է: Ծագող արևի երկրում չնայած կլիմայական բարենպաստ պայմաններին, նրանք հատուկ սննդակարգի և խնամքի միջոցով հասնում են ցանկալի արդյունքի: Հետևելով իրենց օրինակին, դեմքի խնամքի համար օգտագործեք միայն բնական բաղադրիչներ, որոնցից մեկն էլ բրինձն է:

Բրինձը սնուցում է մաշկը, պաշտպանում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից և կանխում կնճիռների առաջացումը: Բրնձից պատրաստված տնական դիմակները հոգ կտանեն ձեր մաշկը՝ դարձնելով այն ավելի առաձգական և հարթ:

Բաղադրությունը
3 ճաշի գդալ բրնձի այլուր
2 թեյի գդալ մեղր
1 թեյի գդալ սերուցք

Այս բոլոր բաղադրիչները խառնեք և ստացեք համասեռ զանգված: Դիմակը քսեք դեմքին, պարանոցին: Պահեք այն 30 րոպե, ապա լվացեք սովորական կամ էլ հանքային ջրով: Այս դիմակը խորհուրդ է տրվում կիրառել շաբաթը մեկ անգամ: Դիմակը ցանկացած տեսակի մաշկի համար է: Քչերը գիտեն, որ ճապոնացի կանանց գեղեկցության հիմնական գաղտնիքը լավ տրամադրությունն է: Նրանք կարծում են, որ վատ տրամադրությունը թուլացնում է իմունային համակարգը և կրճատում կյանքի տևողությունը: Այնպես որ, ժպտացեք ավելի հաճախ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել