Armlur.am-ը գրում է.
2015 թվականին հանրապետությունում արձանագրվել է բոտուլիզմի 15 դեպք, 26 տուժածով, մահվան ելք չի արձանագրվել: 2016 թվականին գրանցվել է բոտուլիզմի 4 դեպք, 10 տուժածով: Դեպքերն արձանագրվել են Լոռու, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի, Արարատի մարզերում և Երևանում: Թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, լեչոյի, շուշանի, ծիծակի պահածոների օգտագործման հետևանքով:
Հաշվի առնելով, որ գարնանը բնակչությունը շարունակում է սննդում օգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածոներ, բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է. -խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, -տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային -մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, -մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



