Էջմիածնում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:
Մրցումային վերջին օրը մրցագորգ են դուրս եկել 55 կգ, 66 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:
Ոսկե մեդալակիրներ են դարձել Արարատ Մանուչարյան (55 կգ), Մալխաս Ամոյան (66 կգ), Կորյուն Ամիրյան (84 կգ) և Էդգար Խաչատրյան (120 կգ):
Նախօրեին Հայաստանի չեմպիոններ դարձան Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Գեւորգ Խումարյանը (60 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ) և Վարշամ Մակարյանը (96 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ առաջնության ժամանակ այդքան էլ անսպասելի անակնկալներ չեղան:
«Ընդհանուր մասնակցությունը լավ էր: Անակնկալներ այնքանով եղան, որ չեմպիոնների մեջ նոր անուններ հայտնվեցին: Այժմ սերնդափոխություն է լինում և պատանեկան տարիքից երիտասարդների շարքերը համալրած տղաներն իրենց լավ դրսևորեցին: Ինչ վերաբերում է նրանց ներուժին և որակներին՝ միջազգային գորգը ցույց կտ»,- ասել է Բաբալարյանը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/17/barba2/1965939
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել