carAraratnews.am-ը գրում է.

Ինպչես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարել էր, որ երեկ գիշեր հանրապետության որոշ տարածքներում գրանցվել է ցրտահարություն, մասնավորապես՝  Զվարթնոցում, Փարաքարում, Մերձավանում:

Մերձավանի գյուղապետ Լևոն Գրիգորյանը araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած իրենց գյուղում ցրտահարություն եղել՝ մինչև -5, բայց լուրջ վնասներ չեն կրել.«Մեզ մոտ ծիրանի այգիներ չունենք, հիմնականում խաղողի այգիներ են: Միայն տնամերձ հողատարածքներում մարդիկ մի քանի ծիրանի ծառեր ունեն, բայց ոչ մի էդպիսի լուրջ վնասներ չի եղել, իսկ խաղողը նորմալ է»:

Արգավանդի համայնքապետ Գագիկ Օրդուխանյանից տեղեկացանք, որ իրենց մոտ ևս լուրջ վնասներ չեն եղել.«Մեր գյուղը միակ գյուղն է, որտեղ ոչ համայնքային հողեր ունենք, ոչ էլ՝ պահուստային, ոչ էլ ծառեր կան: Էստեղ մենակ մեբելի ցեխեր կան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել