Վերջերս անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամուսնացած յուրաքանչյուր 6­րդ կինն իր ամուսնուն թույլ չի տալիս իրեն մերկ տեսնել առնվազն 1 տարի: Հարցման ենթարկված կանանց մեծամասնությունը, որպես դրա պատճառ, նշում է անինքնավստահությունը` իր ոչ կատարյալ մարմնի հետ կապված: Մի մասը խոստովանել է, որ դրանից տուժել են հարաբերությունները, մյուս մասն էլ ասել է, որ այդ փաստը մշտապես վեճի առարկա է դառնում:

Մասնագետի կարծիքով` յուրաքանչյուր կին պետք է սիրի իր մարմինը, սակայն եթե նույնիսկ կինն ինքը այն չի սիրում, ապա նրա զուգընկերը պետք է որ սիրի: Հոգեբանի կարծիքով էլ` դժվար գտնվի մի կին, ով լիարժեք սիրի իր մարմինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել