Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Գր. Լուսավորիչ, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտի փողոցների խաչմերուկում168.am-ը գրում է.

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին Երևանի Գր. Լուսավորիչ, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Երթևեկության բարելավման նպատակով Գր. Լուսավորիչ փողոցով Պարոնյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նշված խաչմերուկում կարգելվի հետադարձի կատարումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել