Թուրքիայում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են168.am-ը գրում է.

Թուրքիայի իշխանությունները ուժեղացրել են Անկարայում ու Ստամբուլում անվտանգության միջոցառումները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

«Վստահ եղեք, որ Անկարայում ու Ստամբուլում ձեռնարկվել են անվտանգության միջոցառումներ: Ահաբեկիչները ցանկանում են մեզ հաղթել, փոխել առօրյա կենսակերպը, ստեղծել քաոս, սակայն մենք դա նրանց թույլ չենք տա: Մենք կշարունակենք ձեռնարկել լայնամասշտաբ միջոցառումներ ահաբեկչությանը հակազդելու համար»,- նրա խոսքերը մեջբերում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել