1. Ինչ որ չկարողացար՝ քեզ կներվի, բայց ինչը որ չուզեցիր՝ երբեք:
2. Հարցն այն է, որ իմանաս քո արժեքը, որովհետև փառքը հաճախ մարդու արժեքավորության ցուցանիշը չէ:
3. Իր արժեքն իմացող մարդը երբեք ավելին չի անի, քան ինչին ինքն արժանի է: Մինչդեռ ժամանակակից երիտասարդներից շատ-շատերը չափազանց բարձր են գնահատում և՛ ուրիշներին, և՛ իրենց:
4.Ինչպես առանձին մարդիկ, այնպես էլ հասարակությունը կարող են թերագնահատել մարդուն, նրան չհասկանալ: Այստեղ պետք է հավատ իր նկատմամբ և կամքի ուժ, որպեսզի հաղթես հասարակության անտարբերությունը:
5. Որպեսզի կյանքն ընթանա այնպես, ինչպես ժամացույցը, այն երբեմն պետք է լարել:
6. Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին՝ կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը՝ ուրեմն կենսունակ է նաև երկրորդը:
7. Հայ գրականության մեջ իշխող գաղափարը, նրա հիմնական առաջմղիչ ուժը ազգային գոյության, ազգային անկախության գաղափարն է:
8. Եթե սեր չկա, ինչի՞ համար
Պիտի չարչարվեմ այս չար աշխարհում:
9. Տարօրինակ հյուր է թախիծը:
10. Գիտե՞ք ինչ, մարդկանց որոշ վիճակներ հասկանալու համար անհրաժեշտ է նրանց մոտիկից ճանաչել և կամ նրանց ապրումներին մոտենալ զգայուն կերպով և դրանք հասկանալու անկեղծ ցանկությամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/492305907474484
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել