1537729_w2-(1)Մյունխենի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցվելդն իր կարծիքն է հայտնել մյունխենյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Գվարդիոլան հիասթափված է: Հաջողությունները, որոնք նրա կարծիքով հարգանքի են արժանի, հանկարծ սկսել են չգնահատվել: Ժամանակին ինձնից հաղթանակ էր պահանջվում, որպեսզի նավը չխորտակվի:

Նման վիճակում այժմ Գվարդիոլան է: Նա պետք է չեմպիոն դառնա կամ մահանա»,- Sport Bild-ը մեջբերում է Հիտցվելդի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել