
Life.panorama.am-ը գրում է.
Այսօր՝ մարտի 17-ին, կկայանա Սեւակ Ամրոյանի «Մի մոռանա քո ազգին» տեսահոլովակի պրեմիերան: Life.panorama.am-ին երգիչը հայտնել է, որ այս երգն ու տեսահոլովակը բովանդակությունից ելնելով՝ իր համար յուրահատուկ նշանակություն ունի եւ յուրօրինակ կոչ է արտահայտում.
«Նոր երգս ինձ համար շատ թանկ նվեր է ամերիկահայ երգահան, երգիչ Լեւոն Գաթրջյանի կողմից, որն ունեի դեռ մեկ տարի առաջ: Անկեղծ ասած՝ սկզբում չէի մտածում այս երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել, սակայն աշխատանքի բնույթից ելնելով հաճախ շրջելով արտերկրում՝ հասկացա, որ այս երգս պետք է տարածում գտնի, քանի որ դրա նշանակությունը մեր օրերում խիստ կարեւոր է: Երգի հիմքում ընկած է հայրենասիրությունն ու սերը, այն յուրօրինակ կոչ է պարունակում իր մեջ՝ սիրել ու ընտանիք կազմել հայի, այլ ոչ թե օտարերկրացու հետ»,- նշեց երգիչն ու ավելացրեց.
«Ես մի փոքր մտավախություն ունեմ, չգիտեմ՝ այդ հորդորն ինչքանո՞վ կընդունվի, ինչքանով ոչ, ինքս էլ հասկանում եմ, որ սրտին չես հրամայի եւ սերը ազգութուն չի ճանաչում, բայց իմ այս քայլը միտված է հայապահպանությանը եւ տարիների ընթացքում օտար ազգերին չձուլվելուն: Երբ ընտանիքի մայրը հայ չէ, ինքնըստինքյան դաստիրակությունն էլ հայկական չի լինում, իսկ տարիների ընթացքում սերնդափոխության ժամանակ հայերենն այլեւս գործածությունից դուրս է մնում այդ ընտանիքներում: Նման իրավիճակներ շատ եմ տեսել, երբ շրջագայել եմ ու իսկապես ցավ եմ ապրել, որ հայկական արմատներով երեխաները հայերեն ոչ մի բառ չգիտեն»:

«Տեսահոլովակի ռեժիսորը շատ տաղանդավոր Մարիամ Գեւորգյանն է, ում հետ շատ լավ ընկերներ ենք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ