Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի իշխանությունները որոշել են փակել Անկարայում իրենց դեսպանատունը։ Դա կապված է հնարավոր նոր ահաբեկչական հարձակման մասին տվյալների հետ։ Ներկա դրությամբ մանրամասները չեն հաղորդվում։
Սրանից առաջ Գերմանիայի կառավարությունն իր քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ Թուրքիա մեկնելուց՝ ընդգծելով, որ Թուրքիան այլևս անվտանգ երկիր չէ։ Բացի դրանից՝ Թուրքիայում գտնվող Գերմանիայի քաղաքացիներին կոչ էր արվել լքել այն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել