Panorama.am-ը գրում է.
«Հայաստանի եկեղեցական օրացույցով տարվա ընթացքում կա հինգ օր, որոնք վերաբերում են ննջեցյալների հիշատակին: Բանն այն է, որ թեև դրանք հինգն են, սակայն մեզանում առավել տարածվածը երեքն են: Դրանցից մեկը պետականորեն օրենքի ուժով համարվում է ոչ աշխատանքային, դա հունվարի 7-ն է, բայց երկու այլ օր էլ գոյություն ունի, երբ ավանդույթի համաձայն, մարդիկ այցելում են գերեզմաններ: Այս տարի Սուրբ Հարության տոնը մարտի 27-ին է, և դրա հաջորդ օրը՝ մարտի 28-ն ավանդական օրերից մեկն է: Այդ իսկ պատճառով առաջարկվում է այդ աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 2-ին, և մարտի 28-ը հայտարարել ոչ աշխատանքային»,-Կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Ըստ նրա՝ նմանատիպ մեկ օր ևս կա, դրա մասին լրացուցիչ կհայտնեն:
«Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություններ նախապատրաստված են և շատ շուտով կներկայացվեն բոլոր գերատեսչություններին, որպեսզի ընդհանուր կարծիք ունենանք»,-նշեց կառավարության ղեկավար-նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



