168.am-ը գրում է.
Մոսկվայում ադրբեջանցի գործարարի են գնդակահարել: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, մարտի 17-ի վաղ առավոտյան Սյավյանսկի ճեմուղու բնակելի տներից մեկի մոտ հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու մարմին՝ բռնության հետքերով:
Տղամարդուն գնդակահարել են՝ 4 փամփուշտ դիպչել է նրա գլխին:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ սպանվածն Ադրբեջանի քաղաքացի է, զբաղվել է գործարարությամբ: Դեպքի վայրում աշխատում են կրիմինալիստներն ու քննիչները՝ պարզելու հանցագործությանն առնչություն ունեցողներին:
Հարուցվել է քրեական գործ:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/03/17/610360.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



